Рубрика: Կենսաբանություն

Կանաչ Էվգլենա

Ապրելավայրը,կառուցվածքը և տեղափոխումը:

Կանաչ Էվգլենան ինչպես նաև սովորական ամեոբան ապրում է կանգնած ջրով տարբեր տեսակի  ջրամբարներում: Էվգլենայի մարմինը երկարավուն է: Դիմացի ծայրը բութ է, իսկ հետևի մասը սուր: Էվգլենան ունի հաստ թաղանթ որը ընդգրկում է ցիտոպլազման և դրա շնորհիվ նրա մարմնի ձևը շարժման ժամանակ չի փոփոխվում: Դիմացի մասում ունի մտրակ: Էվգլենան սնվում է ֆոտոսինթեզի միջոցով: Ցիտոպլազմայում հավաքվում է նյութ կառուցվածքով օսլային նմանվող, որը նրանք ոգտագործում են սովածանալուց: Եթե Էվգլենան երկար ժամանակ մնա մթության մեջ նա կկորցնի քլորոֆիլը և գույնը: Երբ այն մնում է մթության մեջ սկսում է սնվել քայքայվող նյութերով: Էվգլենան ունի աչուկ, և նա միշտ լողում է դեպի լույսը: Բազմանում է կիսվելով, իսկ անբարենպաստ պայմաններում ձևավորում է ցիստա: