Рубрика: 2018-2019 ուստարի, Գրականություն

Պարսկական գրականություն

Omar_Khayyam2Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություն

ներին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Ես ընթերցեցի և ծանոթացա այս հեղինակի ստեղծագործությունների հետ: Գրեթե բոլոր քառյակներում կար տխրություն, հուսահատություն: Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում նույնպես կա տխրություն և թախիծ, բայց Հովհաննես Թումանյանը ամեն ինչի մեջ լույս էր տեսնում, թեկուզ մի որոշ չափով: Քառյակներում կար իմաստուն տողեր, որոնք ինձ դուր եկան: Իմ կարծիքով պետք չէ ամեն ինչի մեջ տեսնել տխրություն, պետք չէ լինել այդքան վատատես:

Քեզ այս երկնի տակ ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված:

Բոլորս էլ մեր կյանքում ունենք դժվարություններ, բայց հաղթահարելուց հետո մենք մեզ զգում ենք հանգիստ:  Մենք շատերս բողոքում ենք և դժվարանում հաղթահարել դրանք, բայց երբ կարողանում ենք դուրս գալ այդ իրավիճակից  մեզ թվում է, որ աշխարհը մերն է: Մենք այդ ամենը հաղթահարելուց հետո շարունակում ենք գնալ առաջ և սպասել նոր դժվարություններին: Այս աշխարհը հենց ինքն իրեն ցավ է և տանջանք, բայց մենք այս ամենը հաղթահարելուց հետո սկսում ենք գնահատել այն ինչ ունենք: Երբ մարդիկ հաղթահարում են դժվարությունները մնացած գործերը թվում են չնչին բան: Նաև կան մարդիկ ովքեր չեն հաղթահարում դժվարությունները, հուսահատվում են և չեն անում քայլեր: Յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի այս բոլոր դճվարությունները և տանջանքները, որպիսի հետո գնահատի իր ունեցածը:

 

%d5%bc%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%ac

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջկայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Оставьте комментарий