Рубрика: 2018-2019 ուստարի, Վրացերեն

Հայ-վրացական կամուրջներ

Հայ-վրացական հանրակրթական տասնամյակը նշելու առթիվ Գեորգի Մոմցելիձեի դպրոցի սովորողներն եկել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Մենք առավոտյան գնացինք Հյուսիսային դպրոց, որպեսզի առավոտյան ընդհանուր պարապմունքն անցկացնենք։ Այնտեղ մեր վրաց ընկերների հետ երգեցինք և պարեցինք… Պարապմունքն ավարտելուց հետո գնացինք դպրոցով շրջելու` ծանոթացնելու մեր վրաց ընկերներին դպրոցի հետ։ Իսկ հետո գնացինք կավից տարբեր բաներ պատրաստելու, նաև պատրաստեցինք զատիկի համար զարդեր` թելերից։ Մենք մի փոքր զրուցեցինք նրանց հետ։ Նրանք պատմեցին, թե ինչպես է անցնում նրանց առօրյան, ի դեպ, նրանք հայերեն խոսել գիտեին։ Մի քիչ հեծանիվ վարեցինք, այնուհետև գնացինք պարելու, մենք նրանց սովորեցրինք մի քանի պար։ Հետո գնացինք ծառատունկի, տնկեցինք շատ ծառեր։ Օրն անցավ շատ հետաքրքիր ու արդյունավետ…

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий