Рубрика: Հայոց լեզու, Հեռավար ուսուցում, Թարգմանություն

Միշտ սկսեք ինքներդ. նախագծային աշխատանք

Մի զույգ տեղափոխվեց նոր տուն ։ Առավոտյան, հազիվ արթնանալով, կինը պատուհանից դուրս նայեց և տեսավ հարևանուհուն, ով կախեց լվացքը չորացնելու համար ։

— Նայիր, թե ինչ կեղտոտ հագուստներ ունի, — ասաց նա ամուսնուն։
Բայց նա թերթ էր կարդում և դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց ։
— Հավանաբար, նա ունի վատ օճառ, կամ նա բոլորովին չի կարողանում լվանալ. Պետք է նրան սովորեցնել։

Եվ այդպես եղավ ամեն անգամ, երբ հարևանուհին հագուստ էր կախում, կինը զարմանում էր, թե ինչ կեղտոտ էր ։

Մի գեղեցիկ առավոտ, նայելով պատուհանից, նա բացականչեց:
— Օ! Այսօր լվացքը մաքուր է: Հավանաբար, սովորել է լվանալ!
— Այո, ոչ, — ասաց ամուսինը, — պարզապես ես այսօր շուտ վեր կացա և լվացեցի պատուհանը։

Նյութի հղումը

Рубрика: Հեռավար ուսուցում, Էկոլոգիա

Թափոնների հիմնախնդիրը

  1. Ներկայացնել թափոնների հիմնախնդրի էությունը

Թափոն են անվանում այն իրերը, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն, երբ մարդիկ թափվում են աղբ, այն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել և աղտոտել միջավայրը: Թափոնը հողի, ջրի, ընդերքի և օդի աղբյուրն է։  Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար:

  1. Նկարագրել թափոնների առաջացման հիմնկան  պատճառները

կենցաղային,

• արդյունաբերական

• վտանգավոր թափոններ։

Հիմնականում առաջանում են սպառման և արտադրության ընթացքում:

  1. Նկարգրել այդ թափոնների հետևանքով առացաջացած էկոլոգիան խնդիրներն ու կապը այլ էկոլոգիական պնդիրների հետ

Թափոնները պարունակում են վնասակար նյութեր, ներառյալ վարակիչ հիվանդությունների պաթոգեն պարունակող նյութեր; Թափոնները վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի բնականոն վիճակի համար:

  1. Ներկայացնել թափոնների նվազմանը ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները

Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը  կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:

Рубрика: Հեռավար ուսուցում, Պատմություն

Պայքար Հայաստանի ազատագրության համար

Թեմա՝  Պայքար Հայաստանի ազատագրության համար 17-րդ դարի երկրորդ կես 19-րդ դասրի առաջին կես

Ազատագրական պայքարի նոր փուլը հայաստանում

Դասը՝ այստեղ․ https://fliphtml5.com/fumf/doha 6-14- րդ էջ։

Առաջադրանքներ․

1. Ազատագրական պայքարի նախադրյալները՝ ներքին և արտաքին, որո՞նք էին։
Ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր, Իսկ արտաքին նախադրյալներից էր Օսմանյան կայսրության թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։
2. Իսրայել Օրին և Պֆալցյան ծրագիրը։ Կետ առ կետ ներկայացնել ձեզ  համար ընդունելի և անընդունելի կետերը։
Պֆալցյան ծրագրը իր մեջ ներառում էր 36 կետ։
3. Բացի Իսրայել Օրուց էլ ովքեր են լծվել հայոց ազատագրական գործին։
4. Ինչ է սղնախը, ինչ կարևոր գործառույթ է կատարում։
5. Կասպիական արշավանք․ առիթներն ու պատճառը։
կազմակերպված արշավանք է Կասպից ծովի առափնյա շրջաններում հաստատվելու համար։ Պետրոս I-ը Ա.  դեսպաններ է ուղարկում Պարսկաստան։ Նրան հանձնարարված էր հանգամանորեն ուսումնասիրել երկրում տիրող դրությունը և տեղեկություններ հավաքել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների մասին
6. Ինչ ավարտ ունեցավ թուրքական ներխուժումն Արցախ։
Թուրքական գրոհն ավարտվեց անհաջողությամբ։ 800 զինվոր կորցնելով թուրքերը ստիպված էղան վերադառնալ Գանձակ։

Նախագծային աշխատանք․
Հայրենիք․ ինչի համար է հայրենիքը, ի՞նչ է ձեզ համար հայրենիքը։ Ինչու պետք է ունենալ հայրենիք։
Հայրենիք… Ինչքան մեծ իմաստ, ինչքան նշանակություն կա այս բառի մեջ, նրա ամեն տառի մեջ սեր կա, սեր այն երկրի հանդեպ, ուր հոգուդ ապաստարանն է:  հայրենիք-հարազատություն ինձ համար հայրենիք նշանակում է հարազատություն… Այնտեղ որտեղ հոգին է: Մեր հայրենիքն ունի դարավոր պատմություն։ Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, բայց միևնույնն է հայը չի հանձնվել… Հայաստանը իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդեձ յուրահատուկ է, չքնաղ է, անփոխարինելի:
Ինչ ժողովուրդներ գիտեք, որոնք ապրում են առանց հայրենիքի։
Գրեք ձեր մտքերը։

Рубрика: Հեռավար ուսուցում, Պատմություն

Սյունիքի Հայկական իշխանությունը

Դասի թեմաներ։ էջ 14-25
Սյունիքի Հայկական իշխանությունը
Զինված պայքարի արդյունքները և պարսկաստանի նոր քաղաքականությունը։
Ազատագրական պայքարը 18-րդ դարի կեսին։
Հնդկահայ ազատագրական կենտրոնը։
Կարդալ վերոնշյալ դասերը գրքից <գրքի հղումը տվել եմ ձեզ նախորդ առաջադրանքներում>, պատասխանել հետևյալ հարցերին։

Դավիթ Բեկ։
1. ով էր նա, ինչ գործունեություն է ծավալել։
Դավիթ Բեկը Հայ ազգային-ազատագրական շարժման մեծագույն գործիչներից է: Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում։ Դավիթ Բեկը հավաքել է տեղի ազատագրական ուժերը:
1722թ.՝Դավիթ Բեկը Վախթանգ 6-րդ ուղարկած զորավարներով ժամանում է Սյունիք:
1724-թ. Զևայի ու Որոտանի ազատագրումը
1727թ. Հալիձորի պաշարումը: Նույն թվականին նաև Մեղրի ազատագրումը։
1722թ. Ղարաչոռլու ցեղի դեմ կռիվը: Բացի նրանից, որ այն հաղթական էր, ինչ որ առումով նաև որոշիչ էր, քանզի որպես Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար այն Դավիթ Բեկի առաջին կռիվն էր, որում հաղթելը հավատ ու վստահություն ներշնչեց Սյունիքի բնակչությանն ու ազատագրական ուժերին: Վերջիններս էլ պատրաստակամություն հայտնեցին միավորվելու: 1723-1724 թթ. Մելիք Բաղրին ու Ֆռանգյուլին մահմեդականություն ընդունելու համար գլխատելը: Այս քայլը բեկումնային էր գաղափարական առումով, քանզի Դավիթ Բեկը շատ լավ ցույց տվեց իր տրամադրվածությունը ազատագրական պայքարի նկատմամբ ու ինչ որ չափով կանխեց հնարավոր դավաճանությունները: Բացի այդ այստեղ ևս պատժի մի մասը կատարվեց կրոնական հողի վրա:
1727թ Հալիձորի պաշարումը: Սա Դավիթ Բեկի տված ամենահաջող ու փառահեղ կռիվն էր:

2. Հայկական իշխանությունը Սյունիքում։ Ինչպես Ձևավորվեց այն։
Հայկական իշխանությունը Սյունիքում հիմնադրվել է 314 թվականին՝ հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի իշխանության տարիներին (287-330 թթ.)։
3. Ինչ պառակտական գործընթացներ տեղի ունեցան հայկական հրամանատարությանա մեջ։
4. Նշել Խամսայիմելիքությունները։ Ինչ դեր են ունեցել մելիքությունները հայոց պատմության մեջ։
5. Ինչ իրավունքներ ունեին Խամսայի Մելիքները։
Մելիքները անսահման իրավունք ունեին իրանց հպատակների վրա, նրանց դատելու, պատժելու և մինչև անգամ մահվան դատապարտելու։
6. Հովսեփ Էմինի գործունեւոթյւոնը ներկայացնել ժամանակագրական հարթակի միջոցով։
Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ 1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։ Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։
7. Հայաստանի ազատագրության ծրագիրը։ Ինչ կետերից էր բաղկացած։
Հայաստանի ազատագրության Հարավային ծրագիր, ստեղծվել է 1770-ական թվականներին։ ծրագիրը կազմված էր 20 կետերից, որոնց շնորհիվ Ռուսաստանի օգնությամբ պետք է վերականգնվեր Հայաստանի անկախությունը։ Հայաստանը պետք ունենար օրենսդիր և գործադիր մարմիններ։ Կառավարությունը՝ գործադիր մարմինը, պետք է ղեկավարվեր ազգությամբ հայ նախարարի կողմից։ Օրենսդիր մարմինը ծրագրի մեջ անվանվում էր Հայոց տուն։ Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու 3 տարին մեկ անգամ՝ երկաստիճան համակարգով։ Տեղական ընտրատեղամասից պետք է ընտրվեին 2 անձինք, որոնցից մեկը դառնալու էր Հայոց տան, իսկ մյուսը գործադիր մարմնի՝ կառավորության անդամ։ Գործադիր մարմնի ղեկավարը ընտրվելու էր Հայոց տան կողմից։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար ռուսական 6 հազարանոց զորքը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրեր Ռուսասատանին պատերազմի դեպքում։ Հայաստանը պարտավորվում էր նաև տարեկան հարկ վճարել Ռուսաստանին։ Երկու երկրների միջև հաստատվելու էր ազատ երթևեկություն։ Հայաստանը պետք է Պետերբուրգում ունենար սեփական դեսպանությունը։ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներ և հողի սեփականատերեր կարող էին լինել միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ։
Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությւոնը։ Ինչպես էր աջակցում ազատագրական գործին։
Շահամիր Շահամիրյանի Ազատագրական ծրագիրը։