Рубрика: Անգլերեն

Homework

Ex.1

1.Do you mind having your pictures taken?

2.Have you ever promised to do  something and then not done it?

3.Do you enjoy spending time alone at the weekend?

4.Did your parents ever tell you not to do something, but you did it anyway?

Ex.2

Yersterday two men were arrested in Lewisham, after a bank manager was robbed at gunpoint. It is believed that the thieves used a car that had been reported stolen two days earlier. The car was found abandoned several miles away. The two suspects were taken to the police station for questioning. The money isn’t found yet. Anyone with information about the robbery is asked to call Lewisham police.

Ex.3

You’ll never guess what happened to me last night. After finishing work, I went to the gym, as usual. Then I went out to a restaurant with some clients. When it was time to go, I realized I had left my bad at the gym- with my keys in it ! Unfortunately, my wife, Kerry wasn’t at home because she had gone to Scotland for a meeting. Anyway, I went back to the gym, but it was already closed. So I went home. All the lights were off, so decided to try and climb through the downstairs bathroom window, which was partly open. Just as I was trying to open the window, I saw a light. It was two police officers. I explained that I had lost my key, but they wouldn’t listen. They were just going to put me in the police car, when Kerry opened the door. She got back early from her meeting, and was inside the house the whole time watching a crime thriller on TV!

Рубрика: Վրացերեն

Տրնդեզի ծեսը Լագոդեխիի սովորողների հետ…

Այսօր մենք Լագոդեխիից եկած մեր վրաց ընկերների հետ կրթահամալիրում նշեցինք Տրնդեզի տոնը։ Միասին մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, այնուհետև բոլորով գնացինք քոլեջ, այնտեղ երգեցինք նդեզյան երգեր և պարեցինք, ամեն մեկս ճյուղերի վրա կապեցինք ժապավեն պահելով երազանք։ Իսկ հետո մենք ցատկեցինք կրակի վրայով, այն ճյուղը որի վրա ժապավեններ էինք ամրացրել գցեցինք կրակի մեջ, ըստ ավանդույթի կրակի մեջ գցելով կկատարվի երազանքները։ Ավարտելուց հետո գնացինք շարունակելու «Ռուսթավելի» նախագիծը վրաց ընկերների հետ, մեզ հետ էր նաև Վրաստանի դեսպանի կինը՝ Էկա Բաքրաձեն, բոլորով ընթերցեցինք Ռուսթավելի։ Նաև մեր վրաց ընկերները պատմեցին մի քիչ Լագոդեխիի մասին… Գնացինք Գինետուն այնտեղ շշալցրեցինք Հայկական և վրացական խաղողից պատրաստված գինին, գինին բերել էին իրենց հետ։ Ինձ համար օրն անցավ շատ հագեցած, կարծում եմ մեր Վրաց ընկերներն էլ ունեցան լավ և հետաքրքիր օր…

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան փաթեթ…

  • ամենահուզիչ
  • Չարտասանված տխուր խոսքեր,
  • Որ դողում եք անպատասխան,
  • Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
  • Ձեր թրթիռը կախարդական։
  • Խենթ հուզումի անուշ խոսքեր,
  • Պաղ մարդոցից խորը պահված,
  • Անջատման պես տխուր խոսքեր,
  • Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
  • Դուք այրում եք, սիրո խոսքեր,
  • Կարոտիս պես սիրտըս մորմոք
  • Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
  • Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
  • Չարտասանված տխուր խոսքեր,
  • Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
  • Դուք այրում եք, սիրո խոսքեր,
  • Որպես խայթը սեւ եղեռնի…
  • Ես ընտրեցի հենց այս բանաստեղծությունը որպես ամենահուզիչ, ինձ շատ դուր եկավ հենց առաջին տողից էլ… քանի որ Հեղինակը այստեղ պատմում է իր չարտահայտված սիրո մասին։ Կարծում եմ պետք չէ աննդատ մտածել տխուրի մասին, պետք է լավ տրամադրվել, ու ինքստիքյան կունենաս լավ տրամադրություն, և կփոխանցես ժպիտ մյուսներին։
  • ամենատխուր
  • Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
  • Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
  • Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
  • Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
  • Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
  • Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
  • Թող շուրջըս փռվի անանց լռություն,
  • Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
  • Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
  • Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
  • Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
  • Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
  • Կարծում եմ այս բանաստեղծությունը Տերյանը գրելուց ցանկացել է լինել մենակ բոլորից լքված, մարդկանցից հեռու, խաղաղ։ Նրան հարկավոր չեն եղել ոչ-ոքի սուգը… Ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ նա շատ վիրավորված է եղել մարդկանցից, գրելուց շատ տխուր և հոգնած կյանքից…
  • ամենաանհույս
  • Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
  • Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
  • Արդյոք կապրե՞ս…
  • Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
  • Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
  • Արդյոք կըզգա՞ս…
  • Այս բանաստեղծությունում Վահան Տերյանը կարծես իրեն հույս է տալիս։ Տերյանը հարցնում էր իր սիրելիին կզգա, կապրի։ Նա չի կարող այս ամենը ասել իր սիրելիին, կարծում եմ նա ցանկանում է որ իր սիրելին զգա այս տողերը…
  • ամենաերազկոտ
  • Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
  • Ճառադայթող քո աչքերով դու եկար,
  • Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
  • Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
  • Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
  • Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
  • Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
  • Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
  • Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
  • Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
  • Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
  • Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
  • Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
  • Գիշերային արեգակի ճառագայթ,—
  • Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
  • Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…
  • Տերյանի այս բանաստեղծությունը ամենից շատ ինձ դուր եկավ։ Բանաստեղծությունը շատ հեքիաթային, քնքույշ է։ Բանաստեղծությունը կարծում եմ ամենաուրախ, ամենաերջանիկ, և ամենաերազկոտն, ամենաթեթևն է։
Рубрика: Հայոց լեզու, Նախագիծ. ՎաՀան Տերյան

Ֆլեշմոբ բառարանային ընթերցում

Տերյանական բառարան

Քնքշաբար-(Բացատրություն)քնքուշ կերպով, քնքշությամբ, (Հոմանիշ)մեղմիկ, մեղմորեն, գողտիկ-մողտիկ,(Հականիշ) Կոպտաբար։

Անմութ-(Բացատրություն)ոչ մութ, լուսավոր,
պարզ, հասկանալի, ոչ բարդ(Հոմանիշ)
պայծառ, լուսավոր, երջանիկ:

Մռայլ-(Բացատրություն)Խոժոռ, խոժոռադեմ, մռայլադեմ, տխրադեմ, տխրամած, մռայլատես, անժպտերես, անժպիտ, անծիծաղ: (Հոմանիշ)Միգապատ, միգամած, ամպամած: Մռայլ եղանակ: (Հականիշ)պայծառ, պարզ, ուրախ, ժպտուն, զվարթ

Աստղազարդ-(Բացատրություն)Աստղերով զարդարված։ (Հոմանիշ) Աստեղազարդ, աստղավոր, աստղոտ, աստեդապատ, աստղապատ, Աստղալույս, աստղաճաճանչ:

Երկրպագել-(Բացատրություն)Պաշտել, չափազանց՝ ծայրահեղորեն սիրել։(Հոմանիշ) Պաշտել, երկրպագություն անել

խաղաղ-(Բացատրություն)Հանգստի՝ անդորրի վիճակում գտնվող, անաղմուկ և առանց բուռն շարժումների: (Հոմանիշ)Խաղաղ գիշեր, անդորր, հանգիստ, հանդարտ, անվրդով, անխռով, մեղմ։

համառ-(Բացատրություն)Իր ասածի, հարկ եղածից ավելի հաստատամիտ, չզիջող, կամակոր, կողքը հաստ:

Մեղմալույս-(Բացատրություն)Մեղմ լույս ունեցող

փափագ-(Բացատրություն)Տենչանքով համակված, տենչանքով՝ ցանկությամբ՝ կարոտով լցված:(Հոմանիշ) Ցանկություն, իղձ, տենչ, տենչանք, բաղձանք, ըղձանք, մարմաջ, տարփանք (սաստիկյ. նկրտում, ձգտում:

Տխուր-(Բացատրություն)Տխրություն արտահայտող, տրտում, թախծոտ, անուրախ: (Հոմանիշ) Տխուր երգ՝ հայացք՝ տեսք: Տրտում, մռայլ, ան-տլւամադիր, վշաահար, թախծոտ, մելամաղձոտ, անզվարթ, անուրախ։