Рубрика: Վրացերեն

Տրնդեզի ծեսը Լագոդեխիի սովորողների հետ…

Այսօր մենք Լագոդեխիից եկած մեր վրաց ընկերների հետ կրթահամալիրում նշեցինք Տրնդեզի տոնը։ Միասին մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, այնուհետև բոլորով գնացինք քոլեջ, այնտեղ երգեցինք նդեզյան երգեր և պարեցինք, ամեն մեկս ճյուղերի վրա կապեցինք ժապավեն պահելով երազանք։ Իսկ հետո մենք ցատկեցինք կրակի վրայով, այն ճյուղը որի վրա ժապավեններ էինք ամրացրել գցեցինք կրակի մեջ, ըստ ավանդույթի կրակի մեջ գցելով կկատարվի երազանքները։ Ավարտելուց հետո գնացինք շարունակելու «Ռուսթավելի» նախագիծը վրաց ընկերների հետ, մեզ հետ էր նաև Վրաստանի դեսպանի կինը՝ Էկա Բաքրաձեն, բոլորով ընթերցեցինք Ռուսթավելի։ Նաև մեր վրաց ընկերները պատմեցին մի քիչ Լագոդեխիի մասին… Գնացինք Գինետուն այնտեղ շշալցրեցինք Հայկական և վրացական խաղողից պատրաստված գինին, գինին բերել էին իրենց հետ։ Ինձ համար օրն անցավ շատ հագեցած, կարծում եմ մեր Վրաց ընկերներն էլ ունեցան լավ և հետաքրքիր օր…

Оставьте комментарий